ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն անհանգստություն են հայտնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

99

«Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Երկրում հիմնական ընդդիմադիր կուսակցության նախագահի կալանավորումը խորապես մտահոգիչ է», – Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Վրաստանը, որպես սերտ գործընկեր, կպահպանի եվրաատլանտյան ժողովրդավարական չափանիշները. «Սա ենթադրում է քաղաքական տարաձայնությունների լուծում երկխոսության միջոցով և բևեռացմանն ուղղված հռետորաբանությունից և գործողություններից խուսափում»:

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը նույնպես մեկնաբանել է երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Դիվանագետի խոսքով՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամն ավելի է խորացել, և բոլոր կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն և գործեն երկրի ու ժողովրդի շահերին համապատասխան: