ՆԱՏՕ-ն ուժեր է կուտակում Սև ծովում

107

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքն իր ուժերը հավաքում է Սև և Բալթիկ ծովերում: Այդ մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ըստ նրա՝ դա պայմանավորված է Ռուսաստանի ակտիվության աճով: Ստոլտենբերգը նաև կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի՝  պաշտպանության և կանխարգելման ծախսերը:

«Միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք նավ եղել է Սև ծովում: Այդ թվում՝ վարժանքներ են անցկացվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Դաշինքի առաջնորդը Ուկրաինային անվանել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից: