Մենք սովորել ենք ԱՄՆ–ի հետ խոսել ուժի դիրքերից. իրանցի գեներալ

31

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ Իրանը սովորել է գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում:

Ելույթ ունենալով երեքշաբթի Թեհրանում կայացած խորհրդաժողովում բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանին ասել է, որ դիմադրությունն Իրանին սովորեցրել է ուժի դիրքերից խոսել ԱՄՆ-ի հետ: «Եվ սա, պետք է նշեմ, որ արդյունավետ է: Ինչ սպառնալիք էլ ստեղծեն ամերիկացիները, նրանք մեզ միայն հնարավորություններ են տալիս»,- ասել է Քաանին: