Լրատվամիջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել. Ա. Բաբայանը՝ «Ազատություն» ռ/կ-ին առնչվող միջադեպի մասին

86

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ: Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել: Երթի մասնակիցների փոխարեն ներողություն եմ խնդրում կատարվածի համար և այսուհետ լինելու եմ ուշադիր, որպեսզի նման երևույթները չկրկնվեն»: