Ըննդիմությունն ավարտեց այսօրվա հավաքը․ առջևում ավտոերթ է նախատեսված

37

«ԱԱԾ մեկուսարաններում  տարիներ շարունակ պահվել են ուկրաինացի վարձկան օդաչուներ, որոնց խփում էին Արցախի երկնքում, պահվել ադրբեջանցի զինվորականներ, որոնք դիվերսիոն փորձերի ժամանակ գերի են ընկել, պահվել են լրտեսներ, պահվել են թշնամիներ, այսօր Նալբանդյան 104-ը իշանության  եկած խելագարի պատճառով դարձել է վհուկներ որսացող, դարձել է ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ուրվական փնտրող, հայրենքի լավագույն որդիներին մեկուսաններում պահող»,-երթով ԱԱԾ շենքի մոտ հասնելուց հետո հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

Նա նաև պնդեց, որ ԱԱԾ մեկուսարաններում այսօր պահում են նաև հայրենասերներին։ ԱԱԾ սպաներին հորդորեց հիշել անցյալը, դադարել գործիք լինելուց․

«Ժամանակը քիչ է, այլևս չեն ներելու ձեզ երկնքից ձեր ընկերները, այստեղ հավաքված ժողովուրդը»,-հայտարարեց Մանուկյանը։

Իշխան Սաղաթելայնը ևս դիմեց ԱԱԾ աշխատակիցներին․

«Դուք վերջին շրջանում ֆեյք եք փնտրում, մեր երկրում կա մեկ գերագույն գլխավոր ֆեյք, որը ցերեկները լինում է կառավարական առաջին մասնաշենքում, երեկոները կառավարական առանձնատանը, գնացեք նրա հետևից, դավաճան եք փնտրում, պառակտիչ եք փնտրում, հասցեն նույնն է»,-նշեց Սաղաթելյանը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն պետք է չեզոքացնի երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքին, որը ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանն է։