ԵՄ-ն և ԱՄՆ-ն որոշեցին համակարգել Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու միջոցառումները

107

ԵՄ արտաքին գործերի նախարարները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ որոշել են սերտորեն համակարգել իրենց քայլերը Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու համար: Այդ մասին արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ ժոզեպ Բորելը:

«Դա չափազանց հագեցած զրույց էր, և մենք հաստատեցինք մեր մտադրությունը համատեղ պատասխանել արտաքին մարտահրավերներին, այդ թվում` Ռուսաստանի և Չինաստանի դեմ», – ասել է Բորելը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: