Բայդենը 5-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ում՝ երկրում 500 հազար քաղաքացիների՝ Covid–ից մահանալու պատճառով

105

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած 500 000 ամերիկացիների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նրա խոսքով՝ ԱՄՆ դրոշները հինգ օրով իջեցվելու են. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Տարբեր գնահատականների համաձայն՝ ԱՄՆ–ը կա՛մ հասել է, կա՛մ շուտով կհասնի կորոնավիրուսով ախտորոշված 500 000 մահվան ցուցանիշին: