Պղնձի գինը 1 տոննայի դիմաց գերազանցել է 9000 դոլարը

79

Պղնձի գինը Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում աճել է 3,49 տոկոսով՝ առավելակետին հասնելով մեկ տոննայի դիմաց 9,294 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։

Պղնձի գինը մեկ տոննայի դիմաց 9 հազար դոլարը գերազանցել է 2011 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: