Հայրենիք հանձնողները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին. Տիգրան Աբրահամյան

94

Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Հայրենիք հանձնողներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրավեպ մտածները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ 

«Մեզ փորձում են կենտրոնացնել կենցաղի, ներքին կոնֆլիկտների, տարբեր հանրային դեմքերի ձերբակալություննների, կալանավորումների վրա, իսկ իրենք զուգահեռ իրականության մեջ մեր թշնամիների հետ պայմանավորվում ու տարածքներ են նվիրում, անորոշ հեռանկարով նախագծեր քննարկում, չմոռանալով սեփական բարեկեցության և վայելքների մասին։ Ու այս ամենը հազարավոր զոհերի արյան ու սերունդների ապագայի հաշվին», – նշել է նա։