Կարգադրվել է անհապաղ սկսել Boeing 777 ինքնաթիռների ստուգումներ

178

Փետրվարի 21-ին թռիչքի ընթացքում ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի անսարքություն է տեղի ունեցել, որից հետո ինքնաթիռը անվտանգ վերադարձել է մեկնման օդանավակայան: Միևնույն ժամանակ, ինքնաթիռի մեծ դետալ է ընկել Կոլորադոյի բնակելի տների մոտակայքում:

ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը  կարգադրել է անհապաղ սկսել Boeing 777 ինքնաթիռների ստուգումներ իրականացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Ճապոնաին դադարեցրել է նման ինքնաթիռների թռիչքները։