Թուրքիային ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու թեմայով բանակցությունները չեն կասեցվել

87

ՌԴ պետական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը «Ինտերֆաքս» լրատվականին հայտնել է, որ Թուրքիային ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու թեմայով բանակցությունները չեն կասեցվել։

Ուշագրավ է, որ դեռևս փետրվարի 9֊ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Ս-400-ների օգտագործման հարցով ԱՄՆ հետ բանակցել։ Թուրք նախարարի այս հայտարարությունը ընկալվել էր որպես փոխզիջման ակնարկ ամերիկյան կողմին։

Սակայն հաջորդ օրն ԱՄՆ ՊՆ խոսնակ Նեդ Փրայսը, ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի հետ բանակցում են Ս-400-ների հարցով, նշել է, որ իրենց դիրքորոշումն այդ հարցում չի փոփոխվել. ռուսական համակարգերը սպառնում են ՆԱՏՕ֊ի անվտանգությանը։

@combatanalytics