Երթի ավարտից մեկ ժամ անց՝ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին. հայտարարություն

102

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը քաղաքացիական հագուստով անձանց կողմից անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանի առևանգման առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»։