Սա մեր նոր ձեռք բերված ГАЗель-ն է. Թեհմինա Վարդանյանը փողոցում խափանված մինի ավտոբուսի լուսանկար է հրապարակել

110

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նոր բերված «Գազել» ավտոբուսներից մեկը փողոցում խափանվել է:

Նա լուսանկարի տակ գրել է. «Այո´, հարգելի համաքաղաքացիներ, ճիշտ եք տեսնում: Սա մեր նոր ձեռք բերված ГАЗель-ն է:

Չէ, ոչինչ չեմ ասում: Թողնում եմ Ձեր դատին»: