Պակիստանը հակատանկային հրթիռներ կգնի Ռուսաստանից

180

2021թ. նոյեմբերի 16-ին Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Պակիստանին հակատանկային հրթիռային համալիրների, հակաօդային պաշտպանության համակարգերի և հրաձգային զենքի մատակարարման մասին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Պակիստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՄԻ-35 մարտական ուղղաթիռներ ։

“Ռուսաստանը Պակիստանի լավ բարեկամն է”, — հայտարարել է Պակիստանի բանակի շտաբի պետ Կամար Ջավեդ Բաջվան:

Հիշեցնենք, որ Պակիստանում 2020թ.նոյեմբերի 5-21-ը հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվել են ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություններ:

Արցախյան պատերազմում Պակիստանը սատարել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հակամարտության գոտի ուղարկելով զինյալների։

@combatanalytics