«Уголёк» դիպուկահար հրացանի պետական փորձարկումները նախատեսված են 2022 թվականին

137

«Ростех»-ը հայտնում է, որ ռուսական «Уголёк» դիպուկահար հրացանի պետական փորձարկումները նախատեսված են 2022 թվականին։
«Уголёк»-ը կլրացնի Դրագունովի դիպուկահար հրացանը, որը սպառազինության մեջ է համալրվել դեռեւս 1960-ականներին եւ աշխատում է մինչև 800 մետր հեռավորության վրա, իսկ այս նոր հրացանը հնարավորություն է ստանալու թիրախները խոցել 800 մետր հեռավորությունից սկսած։
Հրացանը ստեղծվում է մերձմոսկովյան Կլիմովսկում ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական ինստիտուտում: Դիպուկահարների համալիրը մշակվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերով եւ կներառի միայն հայրենական արտադրության կոմպոնենտները:

@combatanalytics