Իրանը կսկսի ռուսական պատվաստանյութի արտադրությունը երկրում զանգվածային օգտագործման համար

169

Իրանը երկրում զանգվածային օգտագործման համար կսկսի արտադրել ռուսական պատվաստանյութ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին:

Նրա խոսքերով, արտադրությունը կսկսվի Ռուսաստանի Դաշնության հետ նախապես ձեռք բերված համաձայնության համաձայն:

«Իրանը կսկսի արտադրել ռուսական պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ», IRNA գործակալությունը մեջբերում է Վաեզին: «Իրանը որոշել է պատվաստումների արշավի համար օգտագործել մի շարք տարբեր պատվաստումներ՝  ներառյալ ռուսական, հնդկական, չինական, ինչպես նաև սեփական արտադրության։ Իրանի կառավարությունը դրանցից ոչ մեկին նախապատվություն չի տալիս, գլխավորն այն է, որ պատվաստումների արշավը փրկյի իրանցիների կյանքը»: