Բլինկենը կլիմայի փոփոխության սպառնալիքների վերացումն անվանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայություն

117

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը Ամերիկայի ներքին և արտաքին քաղաքական գերակայությունների կենտրոնում է: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Պետդեպարտամենտը ԱՄՆ-ի Փարիզի կլիմայի համաձայնագրին վերադառնալու կապակցությամբ:

Ինչպես նշել է Բլինկենը, ԱՄՆ-ն «կլիմայի փոփոխությունը կներառի բոլոր մակարդակներում իր կարևոր երկկողմ և բազմակողմ բանակցություններում»: Նա Փարիզի կլիմայի համաձայնագիրը համարում է «աննախադեպ միջոց գլոբալ ջանքերի համար»: