Բեքարյանի հետ որոշեցինք ափռ-ցփռ խոսացող Նիկոլին տանել Արցախ և ցույց տալ, թե որ խնդիրներն են կարեւոր․ Ֆարմանյան

158

Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը՝ Կարեն Բեքարյանի խորհրդով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր:

Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչեւ Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարեւոր եւ ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը: Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը: Բայց 2012-ի այդ օրերին, միեւնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ.-ից սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»։

Նշենք, որ  մի քանի ժամ է՝ ինչ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ։