Բայդենը կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել Տեխասին

137

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ուժգին ձնաբքի հետևանքների պատճառով դաշնային օգնություն ցուցաբերել Տեխասի իշխանություններին: Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրը հրապարակել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ փոթորկից տուժած շրջանները վերականգնելու նպատակով ԱՄՆ առաջնորդը ստորագրել է հռչակագիր, որը վերաբերում է «Տեխասում խոշոր բնական աղետին, և կարգադրել է դաշնային օգնություն` ի լրումն տեղական իշխանությունների ջանքերի»: