ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1» ձևաչափով բանակցություններին

100

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են վերսկսել մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1»  ձևաչափով բանակցություններին (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներ և Գերմանիա): Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերսկսել մեր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1» բանակցություններին։ Մենք պետք է լուծենք նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործողությունների հետ կապված խնդիրները: Մենք մտադիր ենք սերտ համակարգված աշխատել մեր եվրոպական և այլ գործընկերների հետ», ասել է ամերիկացի առաջնորդը: