ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձավ Փարիզի կլիմայի համաձայնագրին

149

ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կրկին Փարիզի կլիմայի համաձայնագրի անդամ է։ Վաշինգտոնը դրանից դուրս էր եկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին:

Փետրվարի 19-ին՝ վերադարձի փաստաթղթի ստորագրումից 30 օր անց, ԱՄՆ-ն պաշտոնապես դարձավ Փարիզյան համաձայնագրի անդամ:

«Իր պաշտոնավարման առաջին օրը՝ հունվարի 20-ին, նախագահ Բայդենը ստորագրեց Միացյալ Նահանգները Փարիզի համաձայնագրին վերադարձնելու փաստաթուղթ: Այս պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ն այսօր կրկին պաշտոնապես դառնում է դրա մասնակից», ասվում է Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ: