ԱՄՆ-ն չի կիսվի պատվաստանյութերով, քանի դեռ ամերիկացիները չեն պատվաստվել․ ԶԼՄ-ներ

150

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զարգացող երկրներին չի տրամադրի երկրում առկա կորոնավիրուսի պատվաստանյութը, քանի դեռ չի պատվաստվել ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Politico թերթը, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Չնայած մենք ներկայումս ի վիճակի չենք կիսվել պատվաստանյութերի չափաբաժիններով, քանի որ կենտրոնացած ենք ամերիկացիներին պատվաստելու վրա, մենք ջանասիրաբար աշխատում ենք օգնելու [միջազգային] COVAX նախաձեռնությանը», մեջբերում է հրատարակությունը վարչակազմի անանուն պաշտոնյային: