NASA-ն անիրատեսական է համարում ամերիկացիների` 2024թ. Լուսնի վրա վայրէջք կատարելը

105

2024 թվականին Լուսնի վրա վայրէջք կատարելու խնդիրը, որը դրվել էր ​​Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, անիրատեսական է թվում բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով: Այդ մասին ասել է ԱՄՆ Ազգային ավիացիոն և տիեզերական վարչության ղեկավարի պաշտոնակատար Սթիվ Յուրչիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2024 թվականին Լուսնի վրա վայրէջք կատարելու նպատակը կարող է այլևս իրատեսական չլինել վերջին երկու տարիների հատկացումների պատճառով, ինչը փաստորեն բավարար չէր այդ նպատակին հասնելու համար», – բացատրել է նա: «Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք նորովի ենք ուսումնասիրում հարցը, որպեսզի գծենք առաջընթացի առավել օպտիմալ ճանապարհը»: Նա հավելել է, որ վարչակազմը աջակցում է Արտեմիս ծրագրի նպատակներին։