Facebook-ը, որպես գովազդատու, սխալ տվյալներ է տրամադրել ընկերություններին․ CNN

122

Facebook-ը հնարավոր է ուռճացված և ապակողմնորոշող տվյալներ է տրամադրել այն ընկերություններին, որոնք իրենց գովազդներն են տեղադրում այս սոցիալական ցանցում: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Facebook-ի հետ մի շարք ընկերությունների դատական ​​վարույթների նյութերը:

Ըստ ալիքի, Facebook-ի աշխատակցի էլ-նամակներից մեկում ասվում է, որ ընկերությունը այնպիսի եկամուտ է ստացել, որը «երբեք չպետք է ստանար, հաշվի առնելով, որ այն հիմնված է ոչ ճիշտ տվյալների վրա»: Դատական ​​վարույթի համաձայն, սոցցանցի տրամադրած ուռճացված թվերը հիմնված էին «հիմնականում կեղծ կամ կրկնօրինակ հաշիվների վրա», բայց Facebook-ը չցանկացավ ինչ-որ բան փոխել, քանի որ դա էապես կազդեր ինտերնետ հսկայի եկամտի վրա:

Իրենց հերթին, Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, թե հայցվորների շահերից ելնելով ընկերության մի շարք ներքին փաստաթղթեր հանվել են համատեքստից, իսկ ընթացակարգը «թափանցիկ է»:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, 2016-ին Facebook-ը խոստովանել է, որ սխալ է հաշվարկել մի շարք տվյալներ՝ ներառյալ սոցիալական ցանցում տեսանյութերի դիտումների քանակը, ինչպես նաև բիզնես հաշիվների օրգանական հասանելիությունը: