Փաստաբան Նորայր Նորիկյանը կուսակցություն է բացում․ հիմնադիր համագումարի օրը հայտնի է

96

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կուսակցություն է բացում, որի համագումարի կկայանա փետրվարի 20-ին։

«Հարգելի՛ բարեկամներ, վաղը՝ փետրվարի 20-ին, ինձ համար ամենապատասխանատու ու ճակատագրական օրերից մեկն է:

Շուրջ երկու տարվա քննարկումների, բանավեճերի, վերլուծությունների և  հետևությունների արդյունքում իմ գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրելու ենք «Արդար Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցության բոլոր հիմնադիրներին, հյուրերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ ժամը 11:00-ին լինել տեղում․ հասցե՝ Ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց, 15 շենք, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 2-րդ հարկ:

Հավասարակշռված, հաստատուն ու վճռական քայլերով շարժվում ենք առաջ:

Միացի՛ր «Արդար Հայաստան՛» կառուցելու արժանապատիվ գործընթացին»,-գրել է նա: