Սոբյանին․ Մոսկվայում համաճարակը թուլանում է

126

Մոսկվայի առողջապահական համակարգը դիմակայել է կորոնավիրուսի համաճարակի առաջացրած բեռին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Համաճարակն անկման փուլում է: Եվ չնայած դեռ շատ աշխատանք կա, պարզ է, որ առողջապահական համակարգը դիմացել է այս ծայրահեղ ճնշմանը», գրել է քաղաքապետն իր կայքում:

Ըստ նրա, այս արդյունքին նպաստեց այն փաստը, որ Մոսկվայի բժիշկները չեն ունեցել բժշկական սարքավորումների պակաս: