Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է․Դավիթ Բաբայան

225

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայերենը կա և կմնա մեր պետական լեզուն, մեր ինքնության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի կարևորագույն գրավականը:

Առանձնակի կարևորություն ունի նաև Սփյուռքի հետ կապերի և այստեղ կարևոր քայլերից մեկն էլ այն է, որ մենք պետք է ամրապնդենք մեր կապերն այն երկրների հետ, որտեղ կա մեծ հայկական սփյուռք: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է:

Որոշ տվյալներով՝ մինչև 1 մլն մարդ: Նրանց համար ռուսաց լեզուն այսօր հիմնական լեզուն է: Հետևաբար ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տալը կարևոր է այս տեսանկյունից:

Մենք այսօր էլ մեր սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական կայունությունը պետք է պահպանենք, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ամուր դիրքեր ունենա ինչպես Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ սփյուռքի:

Սա ամենակարևոր գործոններից մեկն է, սուբյեկտայնության և աշխարհաքաղաքական գործոն լինելը պահելու գրավականներից: Արցախը արժեք է և այդպիսին պետք է մնա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Արցախի խոսքը պետք է շատ ծանրակշիռ և վճռորոշ լինի: Իսկ այս տեսանկյունից այս քայլը միայն կուժեղացնի մեր դիրքերը։