Ռուսաստանի դեսպանատուն. ԱՄՆ ռմբակոծիչների տեղափոխումը Նորվեգիա վնասում է կայունությանը և խաղաղությանը

130

Ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչները Նորվեգիա ուղարկելը խոչընդոտներ է ստեղծում ռազմավարական կայունության և խաղաղության համար: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ի իր էջում:

«Դա բացասաբար է ազդում ռազմավարական կայունության և համաշխարհային խաղաղության վրա:… Մենք կրկին կոչ ենք անում Վաշինգտոնին խուսափել Ռուսաստան-ՆԱՏՕ գծի երկայնքով ապակայունացնող քայլերից: Նման գործողությունները նաև հանգեցնում են Արկտիկայի տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմքերը ամրապնդելու հավաքական ջանքերի խարխլմանը», – եզրափակել է Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը: