ՆԱՏՕ-ն չի որոշել զորքերը դուրս բերել Աֆղանստանից մինչ մայիսի 1-ը

132

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշում չեն կայացրել դաշինքի զորքերը Աֆղանստանից մինչև մայիսի 1-ը դուրս բերելու մասին, ինչպես պահանջվում էր անցյալ տարի ԱՄՆ-ի և «Թալիբանի» ղեկավարության միջև կնքված համաձայնագրով: Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք դեռ որոշում չենք կայացրել Աֆղանստանից ուժերի դուրսբերման վերաբերյալ, մենք կշարունակենք խորհրդակցությունները առաջիկա շաբաթներին», ասել է Ստոլտենբերգը:

«Աֆղանստանից մեր ուժերի դուրսբերումը ենթակա է որոշակի պայմանների: Աֆղանստանում բռնությունները պետք է դադարեցվեն, «Թալիբանը» պետք է դադարեցնի համագործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Նա շեշտել է, որ «Աֆղանստանում խաղաղ բանակցությունները պետք է հաջողությամբ պսակվեն», որպեսզի այդ երկրում իրավիճակը կայունանա: Նա նաև շեշտել է, որ դաշինքը թալիբներից ռազմական գործողությունների զգալի կրճատում է ակնկալում: