ՆԱՏՕ-ն հայտարարեց Իրաքում իր զորակազմի ութ անգամ ավելացման մասին

105

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները տեսակոնֆերանսի ժամանակ որոշում են կայացրել դաշինքի առաքելությունն այդ երկրում իրաքյան բանակը պատրաստելու համար ութ անգամ ավելացնել՝ 500-ից դարձնել 4 հազար մարդ: Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք որոշեցինք Իրաքում մեր առաքելության քանակը 500-ից հասցնել 4 հազար մարդու», – ասել է նա: «Ընդլայնումը կիրականացվի փուլ առ փուլ մի քանի ամսվա ընթացքում»: Նա շեշտել է, որ առաքելությունը կպահպանի ուսումնական առաքելության կարգավիճակը, այդ կազմում գտնվող զորքերը չեն մասնակցի մարտական ​​գործողություններին:

Ստոլտենբերգը նշել է, որ Դանիան կգլխավորի Իրաքում ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք դա անում ենք Իրաքի կառավարության հրավերով», հավելել Ստոլտենբերգը։