ՄԱԿ-ը ԱՄՆ-ում կտրուկ սառեցումը պայմանավորեց կլիմայի փոփոխությամբ

102

Այս ամիս ԱՄՆ-ում ցրտերը մոլորակի վրա կլիմայի փոփոխության հետևանք են, գտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ակնհայտ է, որ աշխարհում միջին հաշվով գլոբալ տաքացում է տեղի ունենում», – ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը: Ըստ նրա, դրա դրսևորումներից մեկն այն է, որ կլիմայի տատանումները «սրվում են»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, սա, մասնավորապես, վերաբերում է փոթորիկներին, անոմալ շոգին և ցուրտ եղանակին: «Ընդհանուր առմամբ ջերմաստիճանը բարձրանում է, այն շատ արագ է բարձրանում», – ավելացրել է նա՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ, ձյան տեղումները կարող են շատ ավելի առատ լինել: «Այս ամենը հիմնականում կլիմայի փոփոխության արդյունք է», – ասել է Գուտերեշը: