Ղրղզստանի նախագահը դեմ է երկրում ռուսերենի կարգավիճակի փոփոխությանը

110

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը բխում է Ղրղզստանի ազգային շահերից: Այս մասին հանրապետության ղեկավար Սադիր Ժապարովը հայտարարել է ուրբաթ օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համոզված ենք, որ համագործակցության ամրապնդումն այլընտրանք չունի, և այդ ոլորտը առանցքային տեղ է գրավում հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: Ինտեգրացիոն նախագծերի և իր հզորության շնորհիվ Ռուսաստանն ապահովում է խաղաղություն իր պետական ​​սահմանի պարագծով, իր շուրջ ձևավորում դինամիկ զարգացող տարածաշրջան», – ասել է Ժապարովը:

Նրա խոսքերով, Ղրղզստանի համար «Ռուսաստանի տեղն ու դերը տեսական չէ, այլ միանգամայն գործնական»: