Զախարովա. Գերմանիան նույնիսկ իր դաշնակիցներից է թաքցնում կատարվածի հանգամանքները

96

Գերմանիան շարունակում է ապակողմնորոշել համաշխարհային հանրությանը և նույնիսկ իր դաշնակիցների հետ չի կիսում Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության 7 մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:

«Մենք կրկին կոչ ենք անում Բեռլինին դադարեցնել համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելը», – ասել է նա: «Գերմանիան շարունակում է համառորեն և միանգամայն ակնհայտորեն թաքցնել Նավալնիի հետ կատարվածի և իր տարածքում մնալու իրական հանգամանքները ոչ միայն մեր երկրից, այլև սեփական խորհրդարանականներից։ Բեռլինը չի կիսվում իրավիճակի մանրամասներով նույնիսկ իր դաշնակիցների հետ: Դա, իհարկե, կասկածներ է հարուցում այս համատեքստում գերմանական կողմի հայտարարած մարդասիրական ​​մտադրությունների անկեղծության վերաբերյալ, որոնց մասին նրանք անվերջ խոսում են»:

Դիվանագետի խոսքերով՝ Բեռլինը «դեռ մտադիր չէ պատասխանել իրավիճակի վերաբերյալ առանցքային հարցերի մեծ մասին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: