Երբ տիրակալը կործանում է էրկիրը…

214

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի գրառումը, –

Կայսր Հովիանոսի (363-364) կողմից 363 թ-ին կնքված հաշտությունը, որը իրավացիորեն «Ամոթալի» կոչվեց, եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա խայտառակ բնույթը, ինքին ծանր մի հարված էր ոչ միայն Հռոմեական կայսրության, այլև մյուս քրիստոնյաների և, հատկապես, հայերի համար։ Իրոք, դրանից հետո արդեն երկար ժամանակով Պարսից թագավորությունն ու Արևելքը հիմնականում միայն ԱՌԱՋ ԷԻՆ ՇԱՐԺՎԵԼՈՒ, իսկ քրիստոնյաներն էլ՝ հետ էին քաշվելու։

Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ ամենևին էլ պատահական չի կարելի համարել այն, որ Շապուհ II-ը (309-379)՝ հռոմեացիների այդ երդվյալ հակառակորդը, ամեն կերպ իր աջակցությունն ապահովեց Հովիանոսին և բանը հասցրեց նույնիսկ նրան, որ սպառնաց ԱՆԽՏԻՐ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԵՆԹԱԿԱ ՀՌՈՄԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՌԱԶՄԻԿՆԵՐԻՆ, եթե նրանք հանկարծ կայսր ընտրեն այլ անձի: Իրոք, Հովիանոսը Պարսից թագավորությանն էր հանձնում ԱՅՆՊԻՍԻ ՀՅՈՒԹԱԼԻ ՄԻ ՊԱՏԱՌ և նա այնպիսի մի ծնկաչոք վիճակի մեջ էր դնում մինչ այդ մեծապես հաղթական Հռոմեական կայսրությանը, որ արյաց արքան իրոք բոլոր հիմքերն ուներ ամենաեռանդուն ջանքեր գործադրելու Հռոմեական կայսրության գահի վրա Հովիանոսին պահպանելու համար…

Սովորենք պատմությունից…