Գազի պայթյուն Նյու Յորքում

124

Նյու Յորքում ինը մարդ տուժել է բնակարանում գազի պայթյունից: Այս մասին հայտարարել է ABC հեռուստաալիքը: Ինը տուժածներից վեցը երեխաներ են, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել երկրորդ հարկում՝ Բրոնքսի տարածքում գտնվող տանը: Պայթյունից դուռը թռել և խրվել է ծառի մեջ: