Աշխարհին կանխատեսվել է նոր գլոբալ ճգնաժամ ԱՄՆ-ի պատճառով

102

ԱՄՆ Տեխաս նահանգում ջերմաստիճանի սառեցումը կարող է սկիզբ դնել նոր գլոբալ նավթային ճգնաժամի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների և թրեյդերների տեղեկատվությունը:

Գործակալության տվյալներով՝ վատ եղանակի պատճառով նավթի արդյունահանումը նվազել է օրական 4 միլիոն բարելով, ինչը կազմում է նախկինում ստացված հումքի ընդհանուր ծավալի 40%-ը: Փորձագետների կարծիքով, աշխարհը դեռ չի գիտակցել, թե որքան նավթ է կորցրել շուկան Տեխասում եղանակային վատ պայմանների պատճառով:

Թրեյդերների կարծիքով, արդյունահանումը կարող է կրճատվել միայն երկու-երեք օրով, բայց իրավիճակի վերջին գնահատականները խոսում են այն մասին, որ անկումը կտևի մինչև հանգստյան օրեր, իսկ նավթի արդյունահանման ամբողջական վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթ: