ԱՄՆ դիվանագետները պահանջել են «Սպուտնիկ V»-ով պատվաստում

136

Ամերիկյան արտադրության պատվաստանյութերի պակասը արտասահմանում աշխատող ամերիկացի դիվանագետներին ստիպում է դիմել այն երկրների իշխանություններին, որտեղ նրանք ծառայում են, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, տեղի պատվաստանյութ ստանալու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։

Ինչպես պարզաբանում է թերթը, ռուսական պատրաստուկը դեռևս չի հաստատվել ամերիկյան կարգավորիչի կողմից, որի արդյունքում Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս այն օգտագործել իր աշխատակիցներին, բայց թույլ է տալիս նրանց կայացնել սեփական որոշումը պատվաստումների վերաբերյալ: