ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին

108

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանի փաստաբանը հայտարարեց, որ վերլուծաբանը բերման է ենթարկվել ԱԱԾ դիմակավոր աշխատակիցների կողմից, առգրավել են նաև նրա բջջայինն ու համակարգիչը։

Այսօր ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի բնակարանում: Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը հրավիրվելու էր ԱԱԾ՝ հարցաքննության: