5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, տուժել է 40 մարդ

190

5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժից, որը գրանցվել է չորեքշաբթի գիշերը Իրանի հարավում, տուժել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական YJC լրատվական գործակալությանը:

Իրանի բժշկական շտապօգնության խոսնակ Մոջթաբա Խալեդին ասում է, որ նախարարությունը տեղեկություններ չի ստացել զոհվածների մասին, սակայն աղետի արդյունքում առնվազն 10 մարդ վիրավորվել է: Ըստ YJC-ի՝ նաև էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվում երկրի հարավում, երկրաշարժը զգալի նյութական վնաս է հասցրել տարածաշրջանի բնակիչներին:

Հիմնականում տուժել է Սիսախտ քաղաքը, որը գտնվում էր էպիկենտրոնից 10 կմ հեռավորության վրա։