Տակավին 1699 թ. հայ ազատագրական շարժման գործիչները Բաքուն ու նրա շրջակայքը համարում էին «Հայաստանի սահմանագլուխը»

104

Տակավին 1699 թ. հայ ազատագրական շարժման գործիչները Բաքուն ու նրա շրջակայքը համարում էին «Հայաստանի սահմանագլուխը» («et c’est là frontiere d’Armenie»)։

Այսպես, Իսրայել Օրու ֆրանսերենով շարադրած Հայաստանի ազատագրության ծրագրում կարդում ենք. «…Բաքվում կա երկու գեղեցիկ շատրվան՝ մեկն արտաբերում է սև յուղ (նման կուպրի), մյուսից հոսում է սպիտակ յուղ, որ լավ է վառելու համար։ Այստեղ է ահա Հայաստանի սահմանագլուխը»

[…de Bacou, où il a deux belles fontaines, don’t l’une produit de l’huile noir (comme à goudrons), de l’autre coule de l’huile blanche, bonne pour brusler; et c’est là frontiere d’Armenie]:

Իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի սահմանների մասին ներկայիս ՀՀ վայ ղեկավարները։ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսվել ու դեռ շարունակվում է 1992-2020 թթ. գոյատևած միացյալ Հայաստանի (ՀՀ-ի և ԱՀ-ի) 42,000 քռ կիլոմետրանոց ընդհանուր տարածքի բռնի և անօրինական ադրբեջանա-թուրքական օկուպացիան։ Փաշինյանի գլխավորած կոլաբորացիոնիստական խունտան ոչ միայն անմռունչ ընդունում, այլև բացեիբաց ողջունում է հայրենի հողի հանձնումը ցեղասպան թշնամուն՝ իր թուլակամ (ան)պաշտպանության նախարարի շուրթերով ցնդաբանելով, թե իբր այդպիսով ՀՀ սահմաններն առավել անվտանգ են դառնում։

Այնինչ Հայաստանը փրկվելու շանս կստանա միայն այն ժամանակ, երբ երկրի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ղեկավարությունը բաղկացած կլինի հայ ազատագրական մտքի ու գաղափարախոսության կրող գործիչներից։ Դա ամենևին չի նշանակում, որ, գալով իշխանության, նրանք պատերազմ կսկսեն։ Ո՛չ։ Պարզապես նրանք, ի տարբերություն փաշինյանական կոլաբորացիոնիստների, գիշեր-ցերեկ կզբաղվեն հայ ժողովրդի դիմադրության ու ինքնապաշտպանության կազմակերպմամբ, եղածը պահել-պահպանելու և երկրի ապագա նվաճումներն ու ձեռքբերումները երաշխավորելու կենսական աշխատանքով