Վրաստանի վարչապետի պաշտոնանկության կապակցությամբ ՆԳՆ-ն հետաձգել է Նիկա Մելիայի ձերբակալությունը

106

Վարչապետի հրաժարականի հետ կապված՝ ՆԳՆ-ն ժամանակավորապես հետաձգել է Նիկանոր Մելիայի գործով նախատեսված միջոցառումը․ ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ, որը տարածվել էր վարչապետ Գիորգի Գախարիայի՝ իր պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո:

Գախարիան այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարությունում կայացած ճեպազրույցում նշել էր, որ պաշտոնանկության պատճառը թիմի հետ տարաձայնություններն են Նիկա Մելիայի հարցում: Մասնավորապես, ըստ Գախարիայի, ինքը համաձայն չէ Մելիայի գործով դատարանի որոշման կատարման ձևերի հետ: