Ռուսաստանում սննդամթերքի գների աննախադեպ աճ է արձանագրվել

129

FinExpertiza վերլուծական ծառայությունը տրամադրել է զեկույց, որի համաձայն, սննդամթերքի գները Ռուսաստանում 2021-ի հունվարին անցյալ հունվարի համեմատ աճել են 7%-ով՝ գերազանցելով գնաճը: Այս ցուցանիշն աննախադեպ  է 2016 թվականից ի վեր:

Զգալիորեն աճել են օրինակ հացահատիկային և հատիկաընդեղենային տնտեսությունների (20,8 տոկոս), հավի ձվի (18 տոկոս), մրգերի ու բանջարեղենի (16,3 տոկոս) և մակարոնեղենի (12,9 տոկոս) գները: