ՌԴ-ն բավարարել է Ադրբեջանի՝ դասագրքերից Արևելյան Հայաստան տերմինը հեռացնելու պահանջը

113

ՌԴ Լուսավորության նախարարությունը, ՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատան դիմումի հիման վրա, «Ռուսաստանի պատմություն. XIX – XX դարի սկիզբ» դասագրքից հանել է Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ բաժնում Արևելյան Հայաստան տերմինը։

ՀիշեցնենքորՄոսկվայումԱդրբեջանիդեսպանատունը «լուրջ աղավաղում» էր գտել 9-րդդասարանի «Ռուսաստանիպատմություն. XIX – XX դարիսկիզբ» դասագրքի՝Թուրքմենչայիհամաձայնագրիվերաբերյալհատվածում։ԴասագրքիհեղինակներնենԼյաշչենկոնՎոլոբուևըևՍիմոնովանայնտպագրվելէ 2020 թվականինԴասագրքումնշվումէորհամաձայնպայմանագրիԱրևելյանՀայաստանըմտելէՌուսաստանիկազմիմեջ: 2020 թ.-ինլույստեսածԱրսենտևիԴանիլովիԼևանդովսկուևՏոկարևայիհեղինակած՝ 9-րդդասարանիմեկայլդասագիրքցույցէտալիսորԱրևելյանՀայաստանիմասկազմողԵրևանիևՆախիջևանիխանություններնանցելենՌուսաստանիվերահսկողությանտակ:

ՌուսաստանիԴաշնությունումԱդրբեջանիդեսպանատունըդիմումներէրուղարկելՌուսաստանիարտաքինգործերինախարարությունևլուսավորությաննախարարություն՝դասագրքումփոփոխություններկատարելուպահանջովԴեսպանությունըպահանջումէրվերատպելդասագիրքըևնշելորԱրևելյանՀայաստանըաշխարհագրականանունէ:

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Մոսկվայում ՌԴ դեսպանատանը, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը բացատրել է, որ սովետական և ռուսական պատմական գրականության մեջ, երբ լուսաբանվում էր 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որն արտացոլում էր Երևանի և Նախիջևանի խանությունները Ռուսաստանին փոխանցելը, օգտագործվում է «պատմական արևելյան Հայաստանի շրջանը» տերմինը:

Սակայն հաշվի առնելով, որ վերոհիշյալ պատմական շրջանը նշված չէ հենց Թուրքմենչայի պայմանագրի տեքստում, «Արևելյան Հայաստան» արտահայտությունը հանվել է 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն. XIX – XX դարերի սկիզբ» դասագրքից:

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն 9. մաս 1» դասագրքին, դրանում «Արևելյան Հայաստան» հասկացությունը տրված է զուտ աշխարհագրական համատեքստում: Դասագրքի վերատպության ընթացքում համապատասխան ճշգրտումներ կկատարվեն բացառելու հասկացությունները, որոնք միանշանակ չեն մեկնաբանվում. հավաստիացրել է վարչությունը: