Պենտագոնն իր ռմբակոծիչները կտեղակայի Ռուսաստանի սահմանի մոտ

101

Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ-ն կշարունակի տեղակայել իր ռազմավարական B-1 ռմբակոծիչները Նորվեգիայում, թեկուզ ժամանակավոր: Ճշգրիտ ամսաթվերը չեն նշվում,  ամերիկացիները պատրաստ են դա անել «ցանկացած պահի», – ընդգծել է ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունը:

«B-1 ռմբակոծիչները ունակ են գործելու, ըստ էության, ցանկացած տեղ և ցանկացած պահի: Ասեմ. դուք կարող եք ակնկալել, որ մենք մեր ռմբակոծիչները կուղարկենք ցանկացած կետ և ցանկացած պահի», -ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի լրագրողի հարցին:

Մեծ է հավանականությունը, որ դա կլինի Նորվեգիայում։ Բրաունը շեշտել է, որ այլ տերությունների հետ մրցակցության պատճառով չի կարող ճշգրիտ ժամկետներ և ժամեր նշել: