Պենտագոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ապահովի պաշտպանական ծախսերը ՌԴ-ին հակազդելու համար

110

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է ապահովեն պաշտպանական ծախսերը՝ Ռուսաստանի մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Նա թվարկել է դաշինքի առջև ծառացած մի շարք սպառնալիքներ և մարտահրավերներ, այդ թվում` Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, Չինաստանի ուժեղացումը, ահաբեկչությունը, ինչպես նաև գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են կորոնավիրուսը և կլիմայի փոփոխությունը», ասվում է փաստաթղթում:

Բացի դրանից, Օստինը «կրկին շեշտել է նախագահի [Ջո Բայդենի] այն դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները մտադիր են ակտիվացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»: