Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա էր մերկասառույց

88

Դեպի ՀՀ՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա էր մերկասառույց: Այս պահին շինարարական կազմակերպությունները աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ կա անցանելիության խնդիր:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է, իսկ Սարավան-«Զանգեր» հատվածում և Արարատի մարզում տեղում է ձյուն:

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին. արտակարգ իրավիճակից և դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ երթևեկությունը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով: