Սկսվել են «Սպուտնիկ Լայթ»-ի կլինիկական փորձարկումները

124

Մոսկվայում սկսվել են «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի միջազգային կլինիկական փորձարկումները: Այս մասին այսօր իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Այսօր մենք սկսում ենք «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի միջազգային կլինիկական փորձարկումները: Գամալեյա ինստիտուտում մշակված նոր պատրաստուկը նպատակ ունի վերացնել դասական «Սպուտնիկ V»-ի հիմնական թերությունը` մի քանի շաբաթ տարբերությամբ հիվանդին տրվող երկու բաղադրիչի առկայությունը։ «Սպուտնիկ Լայթ»-ով պատվաստման համար կպահանջվի ընդամենը մեկ այցելություն կլինիկա: Իմունիտետը կսկսվի ձևավորվել մեկ շաբաթ անց և պատվաստումից հետո առավելագույնին կհասնի չորս շաբաթվա ընթացքում», գրել է քաղաքապետը: