Մանրամասներ Նիկոլ-գերեվարվածների հարազատներ այսօրվա Գյումրիի հանդիպումից

128

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ՖԲ էջում գրում է, –

Այսօր Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը Գյումրի այցի ժամանակ հանդիպել է պատերազմից հետո գերի ընկածների հարազատների հետ, որին չեն թույլատրել մասնակցել լրագրողներին…

Սակայն դավաճան Նիկոլը մի բան հաշվի չէր առել… Ադրբեջանական գերիության մեջ հայտնված տղաներն այնքան շատ են, որ տեղեկատվության պահպանման մասին խոսք լինել չի կարող…

Այսպես, օդում կախված լուրերի համաձայն, նախ Նիկոլը խնդրել է գերեվարվածների հարազատներին “չտարածվել” հանդիպման մանրամասների մասին… Երկրորդը՝ հանդիպումը շատ կարճ է տևել…

Կապիտուլյանտ Նիկոլը գերի ընկածների հարազատներին կրկին նույն բանն է ասել ինչ ասել էր անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը… Նիկոլն, ըստ Գյումրիում տարածվող լուրերի, հայտարարել է, որ գերիների խնդիրն ինքը չի կարող լուծել, քանի որ ընդդիմադիրները շարունակում են իրենց հանրահավաքները, որոնք, իբրև թե, խանգարում են գերիների հետ վերադարձին… Ինչպես միշտ, իր պրիմիտիվ մանիպուլյատիվ թեզն արտասանելուց հետո դավաճանը սարսափելի վիճակում գտնվող գերիների հարազատներին բացարձակ չի բացատրել, թե ինչ կապ ունեն ընդդիմադիրների հանրահավաքները ադրբեջանական բանտերում գտնվող գերիների վերադարձի հետ և շատ արագ հեռացել է…

Հեռացել էր, որ, ըստ սցենարի, Գյումրի-Երևան ճանապարհին հանդիպի իրեն ողջունող քաղաքացիների հետ…

Նիկոլն այնքան վախկոտ է, որ այսպիսի հիմարություններով ոչ միայն փորձում է սառեցնել խնդիրը, ոչ միայն անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին ուղղորդում է ընդիմության դեմ՝ փորձելով գերիների հարազատների ձեռքերով լռեցնել ընդդիմադիրներին, այլև չի բարձրաձայնում, որ նրա նմանը չի կարող լուծել գերիների հարցը, և որ այդ խնդրով զբաղվում է Ռուսաստանի նախագահը…

Ի դեպ, հենց Նիկոլի պատճառով է, որ մեր գերիների հարցը չի լուծվում, քանի որ Մոսկվայում շատ բացասաբար ընդունեցին 44 գերիների ազատվելու վրա դավաճան Նիկոլի մանիպուլյացիաները և ինքնագովազդվելու փաստը…

Հ.Գ. Գերեվարվածների հարազատները պետք է մեկ բան հասկանան՝ Նիկոլի ուժերից վեր է լուծել գերիների հարցը…

Նիկոլի պատճառով գերի ընկած մեր տղաներին, ցավոք, հայրենիք կարող են վերադարձնել “շատերը”, բայց ոչ Նիկոլը…