Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը նվազեցնում է Pfizer-ի պատվաստանյութի հանդեպ իմունային պատասխանը

104

ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, երկու երրորդով նվազեցնում է օրգանիզմի իմունային պատասխանը Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված պատրաստուկով պատվաստման դեպքում:

Ըստ ամերիկյան The New England Journal of Medicine ամսագրում փորձագետների հրապարակած զեկույցի, հակամարմինների այս քանակը, այնուամենայնիվ, բավարար է վարակի առաջացրած հիվանդությունից պաշտպանվելու համար: