Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին․Էդգար Ղազարյան

115

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն և մեկ լուսանկար Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից։ Որպես կանոն՝ լրատվական ծառայությունները հրապարակման համար ընտրում են լավագույն լուսանկարները։ Խնդրում եմ նայեք ընտրված ամենահաջող լուսանկարին, որը ամբողջական պատկերացում է տալիս մեր թշվառության վիճակի ու աստիճանի մասին։

Հ․Գ․ Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին»։